Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Վլադիկավկազում 6 տոննա հայկական բնամթերք է ոչնչացվել

Վլադիկավկազում 6 տոննա հայկական բնամթերք է ոչնչացվել
09.03.2018 | 21:14

ՌԴ պետական սահմանին՝ «Վերին Լարս» միջազգային անցակետում, առգրավվել է 6 տոննա հայկական բանջարեղեն։ «2018-ի մարտի 7-ին ՌԴ պետական սահմանին՝ «Վերին Լարս» միջազգային անցակետում «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության՝ Կաբարդինա-Բալկարիայի Հանրապետության և Հյուսիսային Օսիա-Ալանիայի վարչության պաշտոնյայի կողմից կարանտինային ֆիտոսանիտարական վերահսկողության իրականացման ժամանակ առգրավվել է կարանտինի տակ գտնվող տարբեր արտադրանքներով բեռնված ավտոմեքենա՝ 4,9 տոննա թարմ լոլիկով, 0,245 տոննա սմբուկով և 1,24 տոննա պղպեղով, որոնց մասին նշված չի եղել ուղեկցող փաստաթղթերում: Փաթեթավորման վրա չի եղել համապատասխան մակնշում, տեղեկություն երկրի մասին, որտեղ արտադրվել է, արտահանման կամ վերաարտահանման տվյալներ՝ ինչպես սահմանված է ԵԱՏՄ մաքսային սահմանում և մաքսային տարածքում ապրանքների և օբյեկտների միասնական կարանտինային ֆիտոսանիտարական պահանջներով»,- նշված է «Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մեջ։

«Ռոսիա Ալանիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ արտադրանքը փորձել են Ռուսաստան արտահանել Հայաստանի տարածքից։ «Ավտոմեքենայի խնձորներն ու թարմ մթերքները հայտարարագրված են եղել, բայց խնձորների հետևում եղել է այդ արտադրանքը: Քանի որ այն ոչ մի փաստաթղթավորում չի ունեցել, արտադրանքի և դրա փաթեթների վրա ոչ մի նշագրում չի եղել Մաքսային միության սանիտարական միասնական պահանջների համաձայն, արտադրանքը ոչնչացվել է՝ Ռուսաստանի նախագահի թիվ 391 հրամանագրի համաձայն»,- ասել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության՝ Կաբարդինա-Բալկարիայի Հանրապետության և Հյուսիսային Օսիա-Ալանիայի հարցերով բույսերի և սերմերի կարանտինի ոլորտում վերահսկողության բաժնի ղեկավար Վալերի Գագիևը: Քաղաքային աղբավայրում բուլդոզերի թրթուրների տակ է հայտնվել 245 կիլոգրամ սմբուկ, 1200 կիլոգրամ պղպեղ,5 տոննա լոլիկ:

Դիտվել է՝ 6470

Մեկնաբանություններ